Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարտի 22-ին այցելել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին:
Ընկերության տնօրենը նախարարին ներկայացրել է այս փուլում իրականացվող աշխատանքներն ու դրանց առնչվող տեխնիկական և բովանդակային առանձնահատկությունները, ցույց տվել armed.am էլեկտրոնային հարթակի վերջին թարմացումները:
էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ և հստակ աշխատանքն ապահովելու գործում Լևոն Ալթունյանը հատկապես կարևորել է բուժաշխատողների վերապատրաստման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բուժաշխատողներին դասավանդող բժիշկների ընտրության գործընթացը համաձայնեցվի նախարարության և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ:
Քննարկելով ուսուցանման ժամանակացույցը՝ կողմերը նշել են, որ մինչև տարեվերջ համակարգը կունենա շուրջ 20 հազար ուսուցանված մասնագետ` բժիշկներ, բուժքույրեր և դեղատան աշխատողներ։
Լևոն Ալթունյանը նաև անձամբ ծանոթացել է, թե օպերատոր-խորհդրատուներն ինչպես են պատասխանում Էկելտորնային առողջապահության համակարգում ներառված բուժհաստատությունների ներկայացուցիչների՝ համակարգի գործարկամանն առնչվող հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Համակարգի օգտատերերին հուզող մի շարք հարցեր: Նախարարը կոչ է արել առանձնակի ուշադրություն դարձնել համակարգի անդամավճարներին և դրանց գնագոյացման վերաբերյալ տեղեկությունների մատչելիությանն ու թափանցիկությանը՝ առավել հանգամանալիորեն ներկայացնելով այն տեխնիկական և խորհրդատվական ծառայությունները, որ ստանալու են ոլորտի ներկայացուցիչները դրա դիմաց:
Քննարկվել է նաև կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի թվայնացման ժամանակացույցը, ըստ որի՝ դեռևս 2017 թ.-ին միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված և հաստատված 300 փաստաթղթերի թվայնացումը կավարտվի արդեն ընթացիկ տարվա ամռանը: