|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար, հնարավոր է, նշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:
Երեկ «Ժողովուրդը» Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը Բաբլոյանին տեսնում է իրեն փոխարինողի դերում: Հարցին ի պատասխան՝ նախարարը ժպտալով ասաց. «Ես չեմ տեսնողը կամ չտեսնողը: Տվյալ դեպքում ես կույր եմ»:
Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: Նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, եւ ինքը չի հարմարվում պետական աշխատանքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում