| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի 2017-ի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը մինչեւ 2018-ի հոկտեմբերի 1-ը կասեցնելու հարցը։
Հիշեցնենք, որ խոսքն այն որոշման մասին է, ըստ որի՝ այս տարվա մարտի 1-ից դեղատոմսային ցանկում ներառված բոլոր դեղերը պետք է բաց թողնվեին դեղատոմսով:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ստացվում է՝ դեղերի փուլային բացթողնման կարգն արդեն սկսել է գործել, սակայն այդ կարգը գործադիրը միայն այսօր պետք է սահմանի:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ: «Չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությամբ պահանջվել է դեղերի որոշակի խմբի դուրս գրում և բաց թողում միայն դեղատոմսերով, երկար ժամանակ դրանք իրացվել են առանց դեղատոմսի: Իրավիճակի կարգավորմանն էր ուղղված «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը, որի համաձայն` մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության 2017-ի նոյեմբերի 9-ի N 1402-ն որոշումը` ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ սահմանելով 2018-ի փետրվարի 28-ը: Սակայն որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: