|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որը շփոթմունք էր եղել և աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում: Նախարարը «Գարդասիլ»-ով պատվաստումների մասին խոսելիս ասել է, որ Արաբկիր» բժշկական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել 13 տարեկան աղջիկների շրջանում և պարզել, որ Հայաստանի տարածքում մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական հարաբերության փորձ ունի:
Իրականում նախարարը շփոթվել է, քանի որ հարցված 15 տարեկան տղաների 25%-ն է ասել, որ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ աղջիկների` ընդամենը 1%-ը։
«Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել, տղաների տեղը հնչել է աղջիկներ բառը»,- ասաց Ալթունյանը: