կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-15 22:16
Հասարակություն

Լևոն Ալթունյանը կմասնակցի ԱՀԿ-ի նախարարական գլոբալ համաժողովին

Լևոն Ալթունյանը կմասնակցի ԱՀԿ-ի նախարարական գլոբալ համաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության "Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում" խորագրով նախարարական առաջին գլոբալ համաժողովին։

Համաժողովի նպատակն է արագացնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև մինչև 2030 թվականը տուբերկուլոզի գլոբալ համաճարակը կանխելու նպատակով ԱՀԿ` տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության  ներդրման գործընթացները:

Նախարարական այս համաժողովին կմասնակցեն ԱՀԿ անդամ-երկրների առողջապահության, ինչպես նաև ֆինանսների, սոցիալական ապահովության, արդարադատության նախարարներ, պատվիրակություններ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ իրականացվող ազգային ծրագրի արդյունքում Հայաստանում 2016 թվականին արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների բարելավում։  100 հազար բնակչի հաշվով հիվանդացությունը կազմել է 27.4` 2012 թվականի  37.1-ի փոխարեն, իսկ մահացության ցուցանիշը հասցվել է 1.6-ի (2006-ին այն կազմել է 5.1)։

2012-2016 թվականների ընթացքում արձանագրվել է նաև տուբերկուլոզի առավել վտանգ ներկայացնող դեղակայուն ձևերի հիվանդացության անկում. 2012 թվականին գրանցված 3.3 ցուցանիշը 2016-ին կազմել է 2.0: