Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները խորհրդարանում հետաքրրքվեցին` ի՞նչ կարծիք ունի Ժիրայր Սեֆիլյանի դատապարտման վերաբերյալ:
«Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում: Կան ընթացակարգեր, և եթե կողմը համաձայն չէ, կարող է դիմել հաջորդ ատյաններին»,- ասաց նա:
Դիտարկմանը` պաշտպանները պնդում են, որ քաղաքական հաշվեհարդար է, Վարդանյանը պատասխանեց. «Պաշտպաններն իրավունք ունեն, նրանք կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել, բայց ես դատարանների որոշումները չեմ մեկնաբանում»:
Անդրադառնալով հարցին, որ Սեֆիլյանը պատերազմի մասնակից է, նա ասաց, որ որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը Արցախյան պատերազմին: «Մարդը կյանքի տարբեր փուլեր է ունենում ու դրանցում տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»,- ասաց պատգամավորը։
Հարցին էլ` մեր անկախ պետականության տարիներին քաղբանտարկյալներ եղե՞լ են, քանի որ արդարադատութան նախարարը պնդում է, որ չեն եղել, Վարդանյանն արձագանքեց. «Մեր անկախ պետականության տարիներին քաղբանտարկյալներ եղել են»:
Հիշեցնենք, որ օրերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման: