|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«Ժողովուրդ» թերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է:
Խոսքը Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` այժմ սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը Ժիրայր Սէֆիլյանի մասին ինչ-որ բաներ է պատմել իրավապահներին, թե ինչ, առայժմ պարզել չհաջողվեց: Իսկ թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չի հաջողվում հայտնաբերել հետախուզվող Գարեգին Չուգասզյանին, դժվար է ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում