| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրաժարվում է մեկնաբանել և որևէ կարծիք հայտնել Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ լրատվամիջոցներն ազատ են այս կամ այն դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնել, բայց գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ ոչ:
Հարցին՝ կա՞ն անձինք, ովքեր Հայաստանում ենթարկվել են քաղաքական հետապնդման, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, իմ խորին համոզմամբ, երբևէ որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել»:
Հարցին էլ` այդ դեպքում ինչպե՞ս կարող է որակել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ 10, 5 տարի ազատազրկման վճիռը, նախարարն ասաց. «Դուք կարող եք ունենալ այլ կարծիք, ես կարող եմ ունենալ այլ կարծիք, բայց սա հարցաքննություն չէ»:
Նախարարը հայտարարեց, որ երբևէ որևէ արդարադատության նախարար, որևէ դատական ակտի վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել, ինչը ճիշտ է:
«Արդարադատության նախարարը չպետք է կարծիք հայտնի որևէ դատական ակտի վերաբերյալ: Անկախ նրանից ես կուսակցական եմ, թե ոչ, ես արդարադատության նախարարն եմ, ինչի հետ դուք ստիպված եք հաշտվել: Իմ առաքելությունն ավելի շատ արդարադատության քաղաքականության ոլորտում է, և, եթե ես պետք է դիրքորոշում հայտնեմ որևէ մի հարցի վերաբերյալ, ես դա արտահայտում եմ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելով»,- ընդգծեց նա: