կարևոր
3193 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 13:30
Քաղաքական

Իմ ասած 100 մարդկանց անունների մեջ որևէ ՔՊ-ականի անուն չի լինելու, այսինքն՝ դասալիքներ չեն լինելու. Աղվան Վարդանյան

Իմ խնդիրը ոչ թե մեռնելու գնալն է, այլ այդ մարդիկ պետք է գնան փրկելու և փրկվելու, որովհետև ամեն մեկը պատասխանատվություն ունի: Նպատակը մեռնելը չէ։ Այս մասին 100 մահապարտների մասին իր արած հայտարարությունը խորհրդարանում պարզաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա հայտարարեց, որ այդ մարդկանց թվում ՔՊ-ականներ չեն լինելու, հետևաբար՝ դասալիքներ էլ չեն լինելու:

«Այդ մարդիկ պետք է լինեն պատրաստ վճռական անձնազոհությամբ մինչև վերջ գնալու, որպեսզի այս չարիքից երկիրն ազատենք: Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնակիցներ: Մենք պետք է պարտադրելով, ստիպելով ձևավորենք հայկական, միևնույն՝ պետականության, ազգային արժեքներով առաջնորդվողների էլիտա»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտն, իր որոշակի խմորումներով, շատ բաժան-բաժան է, բայց պետք է լինի մարդկանց խումբ, որն ունենա միևնույն արժեքները, մտածողությունը պետականությունը փրկելու ազգային արժեքները փրկելու պատրաստակամությունը:

«Իմ խորին համոզմամբ, այդ մարդկանց առաքելությունը պետք է լինե ազատել երկիրն այս իշխանություններից՝ բնականաբար քաղաքական ճանապարհով: Այդ մարդկանց հիմնական միջուկը պետք է լինի վաղվա իշխանությունը, որը կփորձի այս ավերակներից մեր երկիրը և հասարակությանը դուրս բերել»,-պարզաբանեց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը հայտնեց, որ այդ էլիտայի ձևավորումը պարտադրանքով պետք է արվի:

«Փառք Աստծո, որևէ օրենք մինչև հիմա չեմ խախտել, իմ նապատակն է նպաստել ազգային էլիտայի ձևավորմանը, որոնք կլինեն վճռական և պատրաստ կլինեն մինչև վերջ պայքարելու այս չարիք իշխանության դեմ»,-հավելեց նա:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների դիտարկմանը, թե իր հայտարարությունը հիշեցնում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ժամանակը կգա՝ հոկտեմբերի 27-ով շատ ավելին կբացահայտվի: Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը օրինակ բերելով նարնք բացարձակապես 0 հիմնավորմամբ են այդ բաներն ասում:
Ինչո՞ւ են որոշները հիմա խոսում, 22 տարի հետո համաձարկություն ձեռք բերելը տղամարդկության նշան չէ: Տղա էիք, տղամարդ էիք՝ այն ժամանակ այդ մտքերն արտահայտեիք: Կուչ եկած, վախեցած՝ միայն Վազգեն Սարգսյանի ստվերից:  Մի անգամ ասել եմ, թե մեկը ոնց էր թրջել… Հիմա այսքան տարի հետո նման մարդկանց, նման մտքերը, ագրեսիվությունը խոսում է նրանց ողորմելիության, խեղճության, ոչ տղամարդկային վարքագծի մասին»: