|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում պնդում էր, թե հոգնել է կոռումպացված թայֆայականությունից, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնավարման ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել կոռուպցիայի ու անօրինականության «դեմն առնելու» համար։
«Ապօրինի ձեւով մարդկանց ձեռքից վերցված, կարելի է ասել, բռնի ուժով խլված հողերի հարցով մեծ թվով քաղաքացիներ են դիմել Կադաստրի կոմիտե, հանդիպել անձամբ Սարհատ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ այդ մարդկանց հարցին ընթացք ու լուծում չի տվել: Ջանք չի գործադրել, որ կադաստրային քարտեզում եւ կեղծված փաստաթղթերում ինչ-որ բան փոխվի»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Անհասկանալի է, թե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ ինչ հիմքով է աշխատանքից ազատվել կոմիտեի վերահսկողության վարչության պետը, որ բարեխիղճ ու սրտացավ աշխատողի վարկանիշ ուներ։ «Վարչության պետին աշխատանքից ազատելու իրական պատճառը մինչ այս պահն էլ անհասկանալի է բոլորին, բայց այն, որ նա օգնում էր բոլոր քաղաքացիներին ու ճշգրիտ փաստաթղթեր տրամադրում, փաստ է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում