|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Որևէ մեկը կա՞ր, որ դեռ երեկ չգիտեր, որ երկամսյա կալանքը լինելու է: Բոլորս գիտեինք, եկել էինք ուղղակի արարողակարգային պրոցեսին մասնակցեինք»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:
Նա նշեց, որ Արշակ Սրբազանի տրամադրությունն ու առողջությունը շատ լավ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ Սրբազանը երկու ամսով կալանավորվել է: Արսեն Բաբայանը նշեց, որ որոշումը բողոքարկելու են՝ հավելելով, որ այս ամենի դեմն առնելու միակ ձևն իշխանափոխությունն է։