|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԼՂ հակամարտության` ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
«Մենք համոզված ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, և որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- նշել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը` Շոֆերը նշել է, որ այդ քայլը շփման գծում լարվածության նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու` կողմերի ցանկության վկայությունը կդառնա: