ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում. գրված է ՄԱԿ պաշտոնական կայքում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը հղումով. հայտնում է
Yerkir.am-ը:
«Գլխավոր քարտուղարն մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ և քաղաքացիական բնակչության տառապանքներով: Նա հորդորում է անմիջապես հրադադար հաստատել: Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի, ռազմական լուծում գոյություն չունի»,- ասված է հայտարարությունում: