|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի ԽՎ համանախագահ, Ուկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը լրագրողների հետ զրույցում հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա ասել է. «Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»: Տարասյուկը հավելել է, որ բոլոր հետխորհրդային երկրներում կան չկարգավորված հակամարտություններ, և որ Խորհրդային միության ժամանակ գործող սահմանները ճանաչվել են անձեռնմխելի: