|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Համանախագահները հավատարիմ են մնում ԼՂ հակամարտության կողմերի հետ աշխատանքին` հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Հատկապես այս պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համախանագահների հետ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի որքան հնարավոր է արագ կազմակերպենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը՝ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար: Ես կցանկանայի հիշեցնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միջնորդներ են: Մենք չենք կարող կողմերին ստիպել վերջնական որոշումներ ընդունել: Միայն հակամարտության կողմ երկրների առաջնորդներն են ի վիճակի որոշել` երբ կգա պատմական որոշում կայացնելու ժամանակը, որը խաղաղություն կապահովի և ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը կհանգեցնի»,- հավելել է նա: