Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվեց տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Հիմնական զեկուցող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ առաջարկվում է նախագիծը համապատասխանեցնել նոր Սահմանադրության պահանջներին, հաշվի են առնելու ԵՏՄ մրցակցության կանոններն ու սկզբունքները, տնտեսական մրցակցության պաշտպանության օրեննքները համապատասխանեցվում են ԵՄ պահանջներին, փորձելու են լրամշակումներով շտկել առկա թերությունները:Նոր Սահմանադրությամն նոր կարգավիճակ է սահմանվում ՏՄՊՊՀ-ի համար:
«ՏՄՊՊՀ-ն այսուհետ կոչվելու է ինքնավար մարմին: ՏՄՊՊՀ անդամները նշանակվելու են ԱԺ կողմից` ձայների պարզ մեծամասնության արդյունքում, իսկ անդամների թեկնածությունն առաջադրվելու է վարչապետի կողմից»,- ասաց Շաբոյանը:
Բացի այդ, վերանայվելու է տուգանքների գանձման վմեխանիզմը, տուգանքները սահմանվելու են տոկոսներով` կախված տնտեսվարողի հասույթից: Պատասխանատվության միջոցներ`500 հազարից մինչև 1 միլիոն դրամ տուգանք է սահմանվելու նաև պետական պաշտոնյաների համար, եթե նրանք հակամրցակցային պայմանավորվածությունների մեջ մտնեն տնտեսվարողի հետ:
Սահմանվելու են արգելված համակարգումները, այսինքն կարգելվի տնտեսվարողի հակամրցակցային պայմանավորվածությունները այս կամ այն ֆիզիկական անձի կամ այլ տնտեսվարողի հետ: Սահմանվելու են նոր հասկացություններ` «չհիմնավորված բարձր գին», «չհիմնավորված ցածր գին»: