կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-27 09:36
Քաղաքական

Գազի գնի նախնական 30 տոկոս բարձրացման փոխարեն բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է. «Ժողովուրդ»

Գազի գնի նախնական 30 տոկոս բարձրացման փոխարեն բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձ­րագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսա­կան միության բարձրագույն ներկայա­ցուցիչները հանդիպեցին Ղրղզստանում:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլա­դիմիր Պուտինը կմասնակցի երևանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համա­ձայնության հասնել, որպեսզի խորհր­դի երևանյան նիստին ռուսական կող­մից հենց Պուտինը մասնակցի:

Նիկոլ Փաշինյանը ելույթում ընդգծեց էլ, որ հոկտեմբերին Երևան կժամանեն նա­և Սինգապուրի և Իրանի ղեկավարնե­րը՝ թերևս համաժողովականներին ակ­նարկելով, որ ԵԱՏՄ տնտեսական հետաքրքրությունից ելնելով է մեր երկիր հրավիրել այդ երկու երկրների ղեկա­վարներին:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախա­գահը Երևան կժամանի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, և 16:00-ին էլ կվերադառնա: ԵԱՏՄ երևանյան նիստի նախապատրաստական ծանր գոր­ծից հետո օրակարգը, մեր տեղեկություններով, գլխիվայր փոխվել է:

Նիս­տի մեկնարկը նախատեսված է եղել վաղ առավոտյան, բայց նախագահ Պուտինի՝ ժամը 13:00-ին գալու հետ կապված ծրագիրը փոփոխվել է: Հայ- ռուսական հարաբերություններում առերևույթ ամեն ինչ լավ է, երկու երկրների իսթեբլիշմենթն էլ դա են հաստատում, ռազմավարական գոր­ծընկերներ ենք՝ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունով, Սիրիա ենք ուղարկում հայ սակրավոր­ներին ու բժիշկներին... Իրականում, սակայն, հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ըստ էության, ճա­քերն ակնհայտ են:

Դրանց վկայու­թյունն են, օրինակ, հակառուս պաշ­տոնյաների նշանակումները, նաև ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՌԴ- ի Վեհաժողով վերադարձին հայկական պատվիրակության ղեկավարի՝ դեմ քվեարկությունը:

Ու, ի դեպ, թեպետ պարզաբանվեց, թե պատվիրակության ղեկավարը սխալմամբ է բացասական քվեարկության կոճակը սեղմել, բայց, միևնույնն է, սխալը շտկել չստացվեց: Եվ ամենաէականը՝ «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացրել է, որ առաջիկայում Երևանում ռուսական կողմի հետ երկու երկրների ղեկավարները կքն­նարկեն նաև գազի գնի բարձրացման հարցը: Մենք հրապարակել ենք, որ նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։