կարևոր
2215 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 16:43
Աշխարհ

ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել 1212 զինծառայողի մարմին, ստացել է 27 մարտիկի մարմին․ Մեդինսկի

ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել 1212 զինծառայողի մարմին, ստացել է 27 մարտիկի մարմին․ Մեդինսկի

ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի 1212 զինծառայողի մարմին, ստացել է 27 զոհված ռուս մարտիկի մարմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Ուկրաինական կողմին մենք փոխանցել ենք Ուկրաինայի զինված ուժերի զինվորների 1212 մարմին։ Մեզ վերադարձրել են ՌԴ ԶՈւ 27 զոհված մարտիկների մարմիններ։ Հիմա նրանց կարելի է քրիստոնեաբար հողին հանձնել։ Աշխատանքը կշարունակվի նաև մյուս օրերին»,-գրել է նա Telegram-ալիքում։

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է նաև, որ վաղը Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմաճակատի գծից ծանր վիրավորված գերիների շտապ փոխանակումներ կսկսեն։

«Վաղը կսկսենք նաև առաջնագծից ծանր վիրավորված գերիների հրատապ «սանիտարական փոխանակումները»։ Ռուսաստանն իր մարդկանց չի լքում»,-գրել է Մեդինսկին իր Telegram-ալիքում։