Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքվեց. «Մենք ուզում ենք, որ նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն»: Հետո նշեց, որ Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ արտաքին պարտքի սպասարկման համար 1 միլիարդ դոլար է հարկավոր լինելու 2020 թվականին: Պատգամավորը հարցրեց` առաջիկա 5 տարիներին ո՞ր թվականին է լինելու արտաքին պարտքի սպասարկման պիկը, դոլարային արտահայտությամբ, ինչքա՞ն է կազմելու:
Արամյանը պատասխանեց, որ արձանագրել են շղթան թե ինչպես է նավթի գինն անդրադառնում տրանսֆերտների վրա: «Տրանսֆերտները մեղմում են հասարակության սոցիալական խնդիրները, բայց դա բերում է երիտասարդության` աշխատելու քիչ հակվածության, քիչ մոտիվացված է լինում, ավելի հեշտ է, որ տրանսֆերտ ստանա, զանգի իր հարազատին ու ստանա»,- ասաց նա: Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի, բալանսային աշխատավարձի բարձրացումն է` առանց արտադրողականության բարձրացման: «Մեզ ձեռնտու է նավթի ցածր գին: Իհարկե, ցանկանում ենք նավթի ցածր գներ: Ես ցանկանում եմ, որ տնտեսական աճը լինի մեր արտադրողականությամբ, ոչ թե` տրանսֆերտներով: 2001-2008 թվականներին այդպես է եղել, հենց դրանք կանգնում են, անկում է լինում, ու ծանրությունն ընկնում է մեր վզին»,- պարզաբանեց նախարարը:
Արտաքին պարտքի վերաբերյալ Արամյանն ասաց, որ հարցն այն է, որ 500 միլիոնը կարող են ամբողջությամբ մարել, եթե 5 տոկոսանոց տնտեսական աճ լինի: «Բայց ինչի՞ համար մենք դա մարենք, եթե կարող ենք միջազգային պրակտիկայում ընդունված գործառույթ իրականացնել»,- նշեց նախարարն ու պարզաբանեց, որ առաջնորդող մենեջերների հետ են աշխատում, արժեթղթերը շարունակում են թողարկել, ինչն էլ կհանգեցնի նրան, որ պիկ չի առաջանա, իսկ 500 միլիոնն էլ կնվազի: «Այս 500 միլիոնը մենք վերաթողարկելու ենք, այսինքն՝ պիկը նվազելու է, 2020-ին ոչ թե ունենալու ենք պահանջ, որ մարենք, այլ ավելի ցածր է լինելու: Մեր վարքագիծը ձեզ էլ կներկայացնենք, թե երբ ենք մտնելու պարտքի շուկա»,- եզրափակեց նախարարը: