Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ինչպես նաև Գիրք նվիրելու օրը:
Yerkir.am-ը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե, նրա կարծիքով, որքանո՞վ է գրքի դերն արժևորվում մեր հասարակության մեջ: Ի պատասխան Մկրտչյանը նշեց, որ ինչքան էլ զարգացնենք էլեկտրոնային կրթությունը, հարթակներ ստեղծենք, գիրքը, որը պետք է վերցնես, թերթես, անգնահատելի արժեք ունի:
«Գարեգին Ա-ն մի շատ հետաքրքիր խոսք ուներ, ասում էր` Լևո'ն, սիրելի'ս, գիրքն Աստծո ստեղծածն է, իսկ մեկ ուրիշ թեմայի մասին էլ ասում էր՝ այն էլ` սատանայի: Ես հավատացած եմ, որ գիրքն Աստծո ստեղծած արժեքն է: Կարող է՝ ես հետ եմ, բայց դա իմ անձնական համոզումն է: Աշխարհի փորձն էլ դա է ցույց տալիս՝ ամենաառաջավոր, տեխնոլոգիապես զարգացած երկրներում կտրուկ մեծացել է ընթերցանության ու գրադարանային դերը»,- ասաց նախարարը:
Հարցին` սիրո՞ւմ է գիրք նվիրել կամ նվեր ստանալ, Մկրտչյանը պատասխանեց. «Այո, եթե հնարավորություն լինում է` նվիրում եմ, և հաճույքով էլ՝ նվեր ստանում»: