կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 18:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մի իշխանության համար հայրենիքը արժեք չունի, Սահմանադրությունն էլ արժեք պիտի չունենա․ Լ․ Գալստյան

Եթե մի իշխանության համար հայրենիքը արժեք չունի, օրենքն ու Սահմանադրությունն էլ արժեք պիտի չունենան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ՀՀ գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի ժամանակ։

Հիշեցնելով ապօրինի ձերբակալված սյունեցիներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ 14 ցուցարարի բերման ենթարկելու և Հայկ Հեքիմյանին կալանավորելու գործելաոճի մասին՝ Լիլիթ Գալստյանը եզրակացրեց, որ, ըստ երևույթին, այսօրվա ազգադավ իշխանություններին իրավունքների համար պայքարող քաղաքացի պետք չէ։

«Բոլորդ ականատես եղաք, թե ինչպես վարչապետի աթոռին սոսնձվածի հրահանգով անմիջապես ձեռնարկեցին ապօրինի միջոցառումներ, և բերման ենթարկվեցին հպարտ մեր հայրենակիցները։ Մենք այստեղ ենք՝ իրացնելու Սահմանադրությամբ մեզ արտոնված ազատ երթեր, բողոքներ  իրականացնելու մեր իրավունքը, բայց, ըստ երևույթին, այս իշխանություններին, որոնք դաճանել են մեր ազգային և պետական շահը, ո՛չ օրենքը, ո՛չ իրավունքը, ո՛չ Սահմանադրությունը արժեք չունի․ դե իհարկե, եթե մի իշխանության համար հայրենիքը արժեք չունի, օրենքն ու Սահմանադրություն էլ արժեք պիտի չունենան»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․