Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին` ակնհայտ փարիսեցիությամբ փորձելով արդարացնել իր բացահայտ հակաեկեղեցական ընթացքը իբրև թե բարեպաշտությամբ, որը չի հանդուրժում կեղծիք և սուտ, գրում է Հայր Հովհաննես Թորգոմյանը։
«Իրականում պատկերը ավելի քան պարզ է.
1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի դեմս Հայ Եկեղեցու պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որը կասկածի տակ է առնում Հայոց Ցեղասպանությունը, ժխտում Արցախի հայկականությունը, խեղում մեր պատմությունը, խորհդանիշերը ու ինքնությունը։
2. Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը` պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոցի և իր ձախող կառավարման հետևանքով առաջացած աղետալի վիճակի ցանկացած քննադատություն որակում է հակապետական գործունեություն: Մինչդեռ իրականություն այն է, որ հայոց պետությանը ամենամեծ վնաս հասցրած անձը հենց ինքն է: Պետությունը պետք է պաշտպանվի հենց իրենից ու իր նմաններից:
Եվ վերջում մի հարց. մի մարդ, որ գրել է իբրև թե գիրք՝ «երկրի հակառակ կողմը», ուր ուղղակի այլասերության խրախճանք է, դեռ իրավունք ունի խոսել բարոյականությունի՞ց: Այստեղ են ասել «բժիշկ բժշկիր անձդ» (Ղուկ. 4:23)
Այս մարդկանց շատ գեղեցիկ կերպով բնորոշել է Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս.«Իժերի ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք...»(Մատթ.12:34)»։