Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Վրեժ Խոցանյանը, անդրադառնալով համալսարանի ներկա վիճակին, ֆեյսբուքում գրել է.
«Խիստ մտահոգ եմ ստեղծված իրավիճակով կապված Ագրարային համալսարանի հոգեվարքային գահավիժման ընթացքի վերաբերյալ։ Վերջին հինգ տարիներին ներքուստ և ի տես զգում էի, որ երբեմնի հզոր բուհը անճանաչելիորեն հետընթաց է ապրում, սակայն պարզվում է, որ այն պլանավորված ոչնչացման է գնում, այն էլ սեփական ղեկավարության միտումնավոր, հանցավոր, հեռանկարային քայլերի հերթականությամբ։
Փոխվեց ուսանողների ընդունելության կարգը, արդյունքում կտրուկ կրճատվեց ընդունելության թվաքանակը, չէր համալրվում մինչև անգամ պետպատվերը: Այնուհետև գրեթե դադարեց գյուղական երիտասարդության հոսքը համալսարան: Սկսվեց վհուկների որս. հմուտ, բազմափորձ դասախոսական անձնակազմն այլևս չկա։ Կարճ ասած տգիտությունը տրորում է գիտությանը։
Գյուղատնտեսական արտադրությունը սնանկացել է, ինչպես կադրային ռեզերվից, այնպես էլ գյուղ մթերքների արտադրության ոչ շահավետ զբաղմունքից։ Կադրերն են որոշում ամեն ինչ, ընդ որում ցավոք երկիրը կաղում է երկու ոտից։
Պարոն Նախկին ռեկտոր պարոն Վ․ ՈՒռուտյանը և իր ձևավորած մերձավոր շրջապատը իրենց անգնահատելի բացասական ներդրումն ունեն։ Խեղաթյուրեց ողջ ուսումնական գործընթացը, բարձրագույն կրթությունը վերածվեց ցածրագույնի, և այն Հ1-ով ներկայացնում է որպես ձեռքբերում: Ամոթ է։ Ուսումնական պրոցեսից դուրս մնացին ուսումնափորձնական տնտեսություններում պրակտիկ պարապմունքներն ու այլ այցերը, քայքայում, վերացնում են նաեւ ՈՒՓՏ-երը։ Մի խոսքով, Ագրարային համալսարանը խփում է SOS տագնապ: Օգնենք միասնաբար, անձերով և ազգովի, հանուն մեր հարազատ հայրենիքի բարգավաճմանը։
Հարցով մտահոգ մարդիկ, դո՛ւրս եկեք խորը թմբիրից»։