Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի աջակցությունը Կիպրոսին անգնահատելի է. նշել է Կիպրոսի նախագահ Խրիստոֆիասը: Այդ մասին երեկ տեղեկացրեց «Եվրոնյուզի» թուրքական տարբերակ «Աբհաբերը»:
Ըստ տեղեկության` Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասը, մասնակցելով Կիպրոս-Ռուսաստան բարեկամության միության 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը, գոհունակությամբ է արտահայտվել երկու երկրների հարաբերություններին այս միության բերած նպաստի վերաբերյալ: Նա նշել է, որ Կիպրոսը տարածաշրջանում առեւտրի կարեւոր կենտրոն է, ռուս գործարարներն այնտեղ ներդրումներ են անում, 50 տոկոսով աճել է Կիպրոս այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը, եւ ներկայումս Կիպրոսում բնակվում են ավելի քան 60 հազար ռուսներ:
Նախագահ Խրիստոֆիասը ելույթում անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի 2010-ին իրականացրած Կիպրոս այցելությանը, որի ընթացքում կողմերի ընդունած 2010-2013 թթ. ընդգրկող համատեղ գործողության ծրագրին, ապա նշել է Կիպրոսի հիմնահարցի կարգավորման գործում ռուսական կառավարության դրական դերը եւ ընդգծել է, որ Ռուսաստան` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, հետեւողականորեն պաշտպանում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ազատությունը, հետեւաբար նրա աջակցությունն անգնահատելի է: