կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-19 14:06
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը։

Հայաստանի հավաքականը կարևորագույն ստուգատեսին կմասնակցի 7 մարզիկով։ Հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ` մրցավայր են մեկնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա այսօր։