| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-05-23 13:56
            10 տարի առաջ - 2015-05-23 13:56  
         
                
            Այս օրերին բռնցքամարտի մեծահասակների և պատանիների հավաքականները տարբեր ռինգերում մասնակցում էին մրցաշարերի: Պատանիները Լվովում ուժերն էին չափում Եվրոպայի առաջնությունում, իսկ մեծահասակների հավաքականը Լիտվայում մասնակցում էր միջազգային մրցաշարի: Մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ` Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգեցին 57 կգ քաշային Արման Անտոնյանը և 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը:
Իսկ ահա Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականը, Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, նվաճեց 4 մեդալ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 56 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը, հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, դուրս եկան եզրափակիչ և, միայն եզրափակիչում պարտություն կրելով, արժանացան արծաթե մեդալի: Լիտվայում մեդալ նվաճեցին նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ովքեր կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: