|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր իր մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ: Մեր բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց բուլղարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի 4 բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակչի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից: