Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ փետրվարի 21-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարը: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է մրցավայր: Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան այսօր:
Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սոֆիա են մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: