կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 21:27
Սպորտ

Աշխարհի առաջնություն. երիտասարդ բռնցքամարտիկները սկսում են պայքարը

Աշխարհի առաջնություն. երիտասարդ բռնցքամարտիկները սկսում են պայքարը
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այսօր տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներից 3-ը պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 18-ին` 1/32-րդ փուլից: 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմրցի Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկի հետ, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը ուժերը կչափի հնդիկ Անշիշի հետ, իսկ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգը: Նոյմեբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչները. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ: Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը: ՀԲՖ մամուլի ծառայություն