կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-09 09:22
Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Երիտասարդ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Վլազդիկավկազում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Վլադիկավկազում Հայաստանը կներկայացնի 10 բռնցքամարտիկ.
52 կգ քաշային Էրիկ Թոխյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյան, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: 

Աղջիկների պայքարում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: