կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 11:54
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Մախաչկալայի միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Մախաչկալայի միջազգային մրցաշարում

Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաև հայ բռնցքամարտիկները:

 


Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ: Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին և կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Իլիևի հետ:

 


Հաղթանակ են տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վարդանյանը պարտության է մատնել բելառուս Դմիտրի Սապոնին, իսկ Բաչկովը առավելության է հասել Բրազիլիան ներկայացնող Ջոնաթան Սուարեսի նկատմամբ և այսօր կմրցի բելառուս Իվան Բարանչիկի հետ:

 

Ցավոք, պարտություն է կրել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սարգսյանը, ով զիջել է Ռուսաստանը ներկայացնողՄուհամեդ Շաբանովին:

 


Այսօր հայ մարզիկներից ռինգ դուրս կգան նաև 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը և Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաև 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Իքլիմյանը: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդեդրացիայի մամուլի ծառայությունը: