կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 11:29
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները ելույթ կունենան «Ոսկե ձեռնոց» հեղինակավոր մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները ելույթ կունենան «Ոսկե ձեռնոց»  հեղինակավոր մրցաշարում

Բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը ավելի մարտունակ դարձնելու համար Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի երիտասարդական հավաքականի մի շարք բռնցքամարտիկների հնարավորություն է ընձեռել իրենց ուժերը փորձարկել Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող միջազգային հեղինակավոր մրցաշարում: Սերբիայում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 51 կգ քաշային՝ աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Անի Հովսեփյանը, 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 64 կգ քաշային Գոռ Ալեքսանյանը, 81 կգ քաշային Դավիթ Չալոյանը և գերծանր քաշային Արամ Աբրահամյանը: Մեր մարզիկները Սերբիայում ելույթ կունենան մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: