|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 258-րդ (խուլիգանություն) և 118-րդ (ծեծ) հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ բերել էին ապակե տարաներ` կոյուղաջրով: «Երկիր ծիրանի»-ի անդամները բացեցին կոյուղաջրով լեցուն տարաները, իսկ խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը տարաներից մեկը փորձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, ինչի հետևանքով էլ սկսվեց ծեծկռտուքը: Ավագանու հանրապետական անդամները սկսեցին քաշքշել «Երկիր ծիրանի»-ի կանանց՝ նրանց դահլիճից դուրս հրավիրելով: Արդյունքում` կոյուղաջրով լցված տարաներն ընկան գետնին և կոտրվեցին, և ծեծկռտուքը թեժացավ:
ՀՀԿ-ականները նիստերի դահլիճից դուրս հանեցին «Երկիր ծիրանի»-ի կանանց: Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։