|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Երևանի ուղղությամբ ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ընթացող «SHACMAN» մակնիշի ավտոմեքենային: Ավտովթարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում նստած 2 ուղևորները տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 28-ին Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատատոքսիկոքիմիական, դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: