Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առթիվ:
2017թ. մարտի 19-ին ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Ապարանի բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ա.Ասատրյանը և Մ.Հովսեփյանը:
Նախնական քննությամբ պարզվել է , որ 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Երևան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում չնչին հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն͵ որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել Քուչակ և Արայի գյուղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով͵ երկու անձ՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետևանքով։ Վիճաբանության արդյունքում խաթարվել է մայրուղու երթևեկությունը͵ նույն վայրում գործող գազալցակայանի բնականոն աշխատանքը։
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասն 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները͵ մասնակիցների ինքնությունը պարզելու͵ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Քննույթյան արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։