Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ շաբաթ առաջ խմբակային բռնաբարության դեպք էր գրանցվել Երևանում: 21-ամյա աղջիկն ահազանգել էր ոստիկանություն` հայտնելով, որ հոկտեմբերի 9-ին գաջի գործարանի մոտ բռնության է ենթարկվել մի քանի տղամարդու կողմից: Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ աղջիկը ծանոթ է եղել տղամարդկանցից մեկի հետ, որի հետ հանդիպել է ցերեկը Դավիթ Բեկի փողոցի հրապարակի մոտ, ապա տղամարդը երեք ընկերների հետ աղջկան նստեցրել է «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան ու տարել գաջի գործարանի մոտ գտնվող բաց դաշտը, որտեղ բռնության գործադրմամբ և դանակի սպառնալիքով տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:
Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեռևս չեն հայտնաբերվել առերևույթ հանցագործություն կատարած անձինք, և որ քննչական կոմիտեն նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձին առևանգելը) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձնանց կողմից` զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով:
Նշենք, որ առաջին հոդվածի դեպքում օրենսդիրը նախատեսել է առավելագույն պատիժ` մինչև 8 տարի, իսկ երկրորդի դեպքում` մինչև 10 տարի ժամկետով: Նախաքննությունը շարունակվում է: