|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի մասով ոչ թե դրամատիկ փոփոխություն են առաջարկում, այլ առաջարկում են 2018-ի հունվարի 1-ի ստատուստ քվոյին գալ։ Դրա փորձագիտական արժեքը մոտ 35-45 մլրդ դրամի չափի է, այսինքն 35-45 մլրդ դրամը, որը ՀՀ քաղաքացիների գրպանից պետք է դուրս գա, այս փաթեթով առաջարկվում է թողնել նրանց գրպանում: Փաշինյանը նշեց, որ ըստ ՏՄՊՊՀ-ի, հունվարի 1-ից հետո դիզվառելիքի ու բենզինի թանկացումը կապված է ակցիզային հարկի բարձրացման հետ, մինչդեռ բենզինի ու դիվառելիքի թանկացումը հունվարի 1-ից առաջ է արձանագրվել:
«Գործ ունենք գնաճային սպասման հետ: Բա ու՞ր է մեր ՏՄՊՊՀ-ն: Այս հանձնաժողովը հիմա էլ ուժեղ գործիքակազմ ունի, սակայն ոչինչ չի անում: Մեռանք ամեն ինչ գործիքակազմի վրա բարդելով: Մոսկվայում այսօր կարագի գինը 2791 դրամ է կազմում, մինչդեռ Երևանում կարագը 3400 դրամ է»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ իրական գնաճը 21, 9 տոկոս է: