Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՏՄՊՊՀ-ի համար մեծ նշանակություն ունի նաեւ իրենց որոշումներից հետո հետեւողականություն դրսեւորելը. լրագրողներին այսօր ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ իրենց ուսումնասիրությունների ժամանակ երբեմն այնպիսի խնդիրներ են բացահայտվում, որ գտնվում են այլ պետական մարմինների ուշադրության կենտրոնում: ՏՄՊՊՀ-ն այդպիսի դեպքերում դիմում է համապատասխան պետական մարմնին, որպեսզի այն զբաղվի տվյալ խնդրով: Իսկ ՏՄՊՊՀ-ի վարույթները հրապարակային են իրականացվում, առաջին հերթին, որպեսզի սպառողները տեսնեն դրանք, տեղեկանան խախտումների եւ իրավախախտումների մասին ու դրանց կրկնվելու դեպքում ահազանգեն: Իսկ կրկնվելու դեպքում ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսվարողներին` շատ խիստ է լինելու:
Արտակ Շաբոյանը, անդրադառնալով երշիկի շուկայում իրենց կատարած աղմկահարույց ուսումնասիրությունների արդյունքներին, նշեց, թե ինքը համաձայն չէ այն տեսակետին, որ իրենց հայտարարությունների արդյունքում վարկաբեկվել են այն տնտեսվարողները, ում անունները նշված էր հանձնաժողովի հրապարակման մեջ, սակայն նրանց չեն վերաբերում այն տվյալները, որոնք հայտարարվել էին:
«Մենք նշել ենք, թե կոնկրետ ինչ իրավախախտումներ են բացահայտվել ու նշել ենք իրավախախտ ընկերությունների անունները: Մենք մեր խոսքում հստակ նշել ենք, որ սրանք այն խախտումներն են, որ մենք բացահայտել ենք, եւ մենք մեր որոշումներն ու բացահայտումները տեղադրել ենք մեր ինտերնետային կայքում, որպեսզի սպառողները տեղեկանալու հնարավորություն ունենան»,- ասաց Շաբոյանը:
Նա նշեց, որ երշիկի շուկայում իրենց կատարած ուսումնասիրությունները կապ չունեն երշիկի որակի հետ, եւ իրենք երբեք չեն անդրադարձել երշիկի որակական մասին ու չեն տվել նման գնահատականներ, այլ ուսումնասիրում են միայն այդ ապրանքային շուկայում մրցակցային պայմանները: Ընդ որում` երշիկ արտադրող բոլոր ընկերությունները հրավիրվել են քննարկումներին, եւ բոլորն էլ ընդունել են այն մեղադրանքները, որ ՏՄՊՊՀ-ն արձանագրել է:
Շաբոյանն անդրադարձավ մի շարք այլ հարցերի, մասնավորապես` նա պատասխանեց լրագրողների դիտարկմանը, թե նույն խանութում վաճառվող տարբեր արտադրողների կողմից նույն բաղադրությամբ նույն ապրանքատեսակների տարբեր ապրանքանիշեր, օրինակ` ապխտած միսը, վաճառվում են իրարից էականորեն տարբերվող գներով, արդյոք սա մտահոգիչ չէ՞: Շաբոյանը պատասխանեց, թե, բացի մակնշումից, մսի որակական հատկություններն էլ են գնային տարբերության հանգեցնում: