Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՏՄՊՊՀ-ն իր նիստում քննարկել էր Արամ Հարությունյանի դիմումը, իբր վերջինս հայտնել է, որ Աշոտ Առաքելյանը ստեղծել և գրանցել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ և իրենց կողմից համատեղ հիմնադրված ու արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը:
ՏՄՊՊՀ մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, թե, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» բարի համբավը: ՏՄՊՊՀՆ էլ նշում էր, որ ուսումնասիրությամբ հաստատվել է, որ «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» իրականացրած աշխատանքները` տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաև մրցանակները որպես «Դոմինո Փրոդաքշնի» աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:
Այսօր արդեն համապատասխան հաղորդագրություն են տարածել հիշյալ «Դոմինո Փրոդաքշն» եւ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ների տնօրենները, որում նշում են. «18.06.2013թ. ՀՀ ՏՄՊՊ Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում «Դոմինո Փրոդաքշն» ընկերության վերաբերյալ` որակելով վերջինիս գործողությունները որպես «անբարխիղճ մրցակցության դրսևորում»:
Հանձնաժողովին ներկայացված ապացույցների, մեր կողմից բերված փաստարկների ուժով հիմնավորված է, որ ոչ միայն մրցակցություն, այլև անբարեխիղճ մրցակցություն չկա և չի կարող լինել, եւ որ իրականում վեճը գտնվում է այլ հարթությունում` Արամ Հարությունյան եւ Աշոտ Առաքելյան անձանց միջև` որպես նախկին գործընկերների, ինչը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից:
Հանձնաժողովը ոչ միայն չի ընկալել այս կարևոր և ակնառու հանգամանքը, այլև վարչական վարույթն իրականացրել է օրենսդրության կոպիտ խախտումներով, ինչը փաստում ենք ցավով»:
Նրանք նշում են, թե Հանձնաժողովի որոշումը վերջնական չէ, այն ենթակա է բողոքարկման դատական կարգով: Ուստի, հաշվի առնելով, որ առաջիկայում կսկսվի դատական գործընթաց, նրանք կոչ են անում ձեռնպահ մնալ վաղաժամ որակումներից եւ համբերությամբ սպասել խնդրի իրավական եւ օբյեկտիվ հանգուցալուծմանը: