Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հատկապես նախատոնական օրերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտական դիտարկում է իրականացնում, որպեսզի տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարողների կողմից չարաշահումներ լինեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ բոլոր խոշոր ընկերությունները խստորեն զգուշացվել են, որ հատկապես նախատոնական օրերին չդիմեն ապրանքների գների անհարկի բարձրացումների եւ այլն: Նա, մասնավորապես, անդրադարձավ իրենց ուսումնասիրությունների մի քանի արդյունքների` առաջինը նշելով էլեկտրոնիկայի որոշ խանութների կողմից արձանագրված խախտումները: Շաբոյանի հաղորդմամբ` ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շատ հաճախ հայտարարված զեղչային ակցիաները չեն համապատասխանում իրականությանը: Որպես օրինակ` բանախոսը նշեց «Արայ», «Տեխնոլայֆ» եւ «Վեգա» խանութների անունները:
Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացրել նաեւ վառելանյութերի, կաթնամթերքի, երշիկի եւ այլ շուկաներում: «Հանձնաժողոի տեսադաշտում են եղել հատկապես խոշոր տնտեսվարողները: Եվ հանձնաժողովը տուգանքներ է կիրառել մի շարք խոշոր տնտեսվարողների նկատմամբ` էլեկտրացանցերի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի եւ այլոց նկատմամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքերով` հատկանշականը պետական գնումների ոլորտում անցկացված ուսումնասիրություններ են, որոնք իրականացվել են բուժհաստատությունների, մանկապարտեզների, դպրոցների, ծերանոցների շրջանում: Բացի տնտեսվարողների կողմից իրականացված խախտումներից ու չարաշահումներից, ուսումնասիրությունների ժամանակ հանձնաժողովը բացահայտել է, որ օրենքներում կան բազմաթիվ բացեր ու բացթողումներ, որոնք օգտագործելով, տնտեսվարողները իրականացնում են անբարեխիղճ մրցակցություն:
ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձավ նաեւ մի քանի վիճակագրական ցուցանիշների: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն անբարեխիղճ տնտեսվարողների դեմ կայացրել է պատասխանատվություն սահմանող 214 որոշումներ, այն դեպքում, երբ նախորդ տրիներին այդ որոշումների թվաքանակը տարեկան կազմում էին 25-30: Կիրառվել է մոտ 250 միլիոն դրամի տուգանք, իսկ նախորդ տարիներին` տաս-տասնհինգ միլիոնից չէր անցնում: Արտակ Շաբոյանի ներկայացրած թվերով այդ որոշումներից 7-ը բողոքարկվել են դատական մարմիններում, որից 3-ի մասով դատարանն արդեն տվել է համապատասխան վճիռներ, իսկ 4-ը դեռ դատական գործընթացների փուլում են:
ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց նաեւ միջազգային համագործակցությանը վերաբերող որոշ ցուցանիշներ ու նշեց, որ, մեր հարեւանների ու ԱՊՀ շատ երկրների համեմատ, մենք շատ առաջ ենք գտնվում այդ ցուցանիշներով:
Ինչ վերաբերում է էլեկտրոնիկայի խանութներին, ապա Արտակ Շաբոյանի հավաստմամբ, այդ խանութներում խախտումների նկատմամբ սկսվել են վարույթներ: ՏՄՊՊՀ-ն ընդամենը հիշյալ դեպքերն է հայտնաբերել, սակայն համոզված է, որ նախատոնական օրերին շատ կլինեն նման երեւույթները: