Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուղղեց միանգամից մի քանի հարց: Առաջին` ի՞նչն է խանգարում հանձնաժողովին, որ գործի առավել ընդլայնված լիազորություններով, երբ մեկ կազմակերպություն մենաշնորհային պայմաններ է ձեռք բերում` իրականացնելու համար որևէ ապրանքի վաճառք՝ հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառքի հետ կապված, կամ երբ մեկ կազմակերպություն փակ մրցույթով շահում է ավտոկայանատեղիի մրցույթը կամ, այսպես կոչված, կարմիր գծերի` վճարովի ավտոկայանատեղիների մրցույթը:
Արծվիկ Մինասյանի հաջորդ հարցը վերաբերում էր հավկիթի շուկայի խնդիրներին. «Մի քանի տարի առաջ Հայաստանը հավկիթ արտահանող էր, հիմա՝ ներմուծող: Ինչո՞ւ այս շուկայում տնտեսվարողները չեն կարողացել ապահովել հավկիթի արտադրություն, որ հիմա ներկրում են: Եվ ինչո՞ւ սպառողը, որը վնասներ է կրել տնտեսվարողի ոչ մրցակցային գործունեության արդյունքում, չի ստանում փոխհատուցում»:
Արտակ Շաբոյանը նշեց. «Ինչ վերաբերում է ավտոմեքենաների կայանատեղերի մրցույթը` մեկ ընկերության շահելուն, մենք ձեր հարցադրումը հիմք կընդունենք ու կուսումնասիրենք, բայց մեր հանձնաժողովի աշխատանքային ու ֆինանսական միջոցները սահմանափակ են, մենք հնարավորություն չունենք ուսումնասիրելու բոլոր ոլորտները ու ասելու, թե որ ոլորտում ինչ խնդիր կա: Բայց որևէ տնտեսվարող չի կարող պնդել, որ ինչ-որ հարցով մեզ դիմած լինի, բայց մենք հետևողական եղած չլինենք»:
Խոսելով հավկիթի շուկայի խնդիրների մասին` նա նշեց, որ հավկիթի արտադրության մեջ մեծ դեր ունի կերը, որը ներմուծվում է Ուկրաինայից: Եվ խնդիրն այն է, որ ներմուծող ընկերությունները ոչ մրցակցային պայմաններ չիրականացնեն ու վաճառեն ներկրվող հավկիթը տեղականի անվան տակ: Ինչ վերաբերում է սպառողների շահերի պաշտպանությանը, Արտակ Շաբոյանը նշեց, որ գործող իրավական համակարգն այնպիսին է, որ մրցակցային պաշտպանության մարմինները վարչական են ու չեն նախատեսում փոխհատուցման մեխանիզմ: