Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի ոստիկանությունը 14 ամսվա հետաքննությունից հետո հիմքեր է գտել անմիջապես երկու գործով երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին կոռուպցիայի և վստահության չարաշահման մեղադրանքներ ներկայացնելու համար:
Ըստ Jpost-ի՝ Նեթանյահուն հաստատել է, որ պատրաստվում է մեղադրանքների ներկայացմանը՝ պնդելով, որ անմեղ է:
Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ կշարունակի ղեկավարել Իսրայելը «արդար և պատասխանատու կերպով»:
Իրավապահներն այդ գործի շրջանակներում հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու հանգամանքը: Ըստ կայքի՝ նա ստացել է թանկարժեք նվերներ: Քննությունը դրանք գնահատում է ավելի քան 280 հազար դոլար: Գործում ներգրավված է նաև պրոդյուսեր Արնոն Միլչինը, որը նույնպես կասկածվում է Նեթանյահուին կաշառքներ տալու մեջ:
Նեթանյահուի դեմ ներկայացված երկրորդ գործը «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ է կապված, համաձայն որի` նա կառավարության գործունեությունը բարենպաստ կերպով լուսաբանելու համար պայմանավորվածություններ է ունեցել:
Նեթանյահուն նշել է, որ ինքն անօրինական բան չի արել: «Ընկերներից նվերներ ստանալն արգելված չէ»,- ասել է նա։