|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պակիստանի վարչապետի անվան հետ կապված կոռուպցիայի գործը հետաքննողներից մեկին այսօր մահացած են հայտնաբերել` կախված կառավարության հանրակացարանում, որտեղ նա ապրում էր իր գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Պակիստանի Գերագույն դատարանը թույլատրել էր ձերբակալել երկրի վարչապետ Ռաջ Փերվեզ Աշրաֆին: Նրան մեղադրում են մի շարք կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Վարչապետի հետ ձերբակալվել է նաեւ նրա շրջապատից եւս 15 պաշտոնյա: Վարչապետը շարունակում է հերքել իրեն ներկայացված մեղադրանքները. տեղեկացնում է BBC-ն: