|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ դատապարտել է ԱՄԷ-ին և Բահրեյնին Իսրայելի հետ համաձայնագրեր ստորագրելու համար` նրանց «համագործակիցներ» անվանելով. գրում է Jerusalem Post-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կեղտոտ ձեռքը, որը համարձակվում է դիպչել Երուսաղեմի պարկեշտությանը, որտեղ երեք հիմնական կրոններ են ապրում, գերազանցել է լկտիությունը»: Էրդողանը մեղադրել է Իսրայելին «համագործակիցների միջոցով ամրոցը ներսից գրավելու փորձի մեջ»:
Թուրք նախագահի ելույթի ժամանակ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը լքել է դահլիճը: Նա Էրդողանին մեղադրել է հակասեմականության մեջ` հայտարարելով, որ Թուրքիայի նախագահը «շարունակում է իր ստերն ու հակասեմական հայտարարություններն Իսրայելի դեմ, և կարեւոր է, որպեսզի աշխարհն իմանա այն երկակի ստանդարտները, որոնցով նա ապրում է»: