|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ հայցն առայժմ չի ուղարկվել Միջազգային քրեական դատարան, այլ քննվում է Թուրքիայի արդարադատության նախարարությունում, ՏԱՍՍ-ին հայտնել է խնդրագրի նախաձեռնողներից փաստաբան Բուրաք Բեքիրօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Նեթանյահուի դեմ հայց էր ներկայացրել ՄՔԴ՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ:
Բեքիրօղլուի խոսքով՝ դիմումը փոխանցվել է Ստամբուլի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային իրավունքի բյուրոյին: «Այսօր այս բյուրոն դիմում է ուղարկել Արդարադատության նախարարության արտաքին հարաբերությունների գլխավոր վարչություն՝ UYAP [էլեկտրոնային] համակարգով։ Այն իր հերթին մեր հայտի ֆիզիկական տարբերակը կուղարկի ՄՔԴ դատախազություն», - մանրամասնել է գործակալության զրուցակիցը։
Դիմումը ՄՔԴ-ին կներկայացվի ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ, հստակեցրել է փաստաբանը։ Հայցի նախաձեռնողները հույս ունեն հետաքննություն սկսել Իսրայելի վարչապետի դեմ, որպեսզի Գազայում «դանդաղեցնեն բռնությունը»: