Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի նախագահ Բինյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է մարտի 23-ի ընտրություններում՝ հույս ունենալով ստանալ Կնեսետի (խորհրդարան) 120 տեղերից 31-ը: Այդ մասին վկայում են պետական KAN ռադիոկայանի կողմից անցկացված էքզիթ փոլի առաջին տվյալները, որոնք հրապարակվել են տեղամասերի փակումից անմիջապես հետո՝ տեղական ժամանակով 22:00-ին:
Երկրորդ տեղում է «Եշ-Ատիդ»-ն է՝ ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի գլխավորությամբ, որը հավակնում է 18 տեղի:
Այս ընտրությունները վերջին երկու տարվա ընթացքում չորրորդն են Իսրայելում:
Իսրայելի խորհրդարանը լուծարվել էր դեկտեմբերի 23-ին`երկրի պետական բյուջեի հաստատման ժամկետը լրանալու պատճառով, այդ ժամանակ երկրում նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Դեկտեմբերի սկզբին 61 պատգամավոր, ներառյալ՝ արաբական կուսակցությունների ներկայացուցիչները, կողմ էին քվեարկել խորհրդարանի լուծարմանը, դեմ էին 54-ը: Քվեարկությունը նախաձեռնողը ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդն էր:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն ղեկավարում է երկիրը՝ սկսած 2009 թվականից (առաջին անգամ պաշտոնավարել է 1996-99 թթ.)։