Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցն ավարտել են Արցախ այցելությամբ: Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների արդյունքների հիման վրա համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում հերթական անգամ կոչ են արել կողմերին` խուսափել հակամարտության սրացումից և շարունակել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար. գրում է Независимая Газета-ն:
Թերթը նշում է, որ Բաքվում և Երևանում «զուսպ» են գնահատել այդ փաստաթուղթը: Ադրբեջանական կողմը դարձյալ դժգոհություն է հայտնել, որ բանակցությունները չեն հանգեցնում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի, փախստականները դեռ չեն վերադարձել հայրենի տարածքներ և այլ: Իսկ հայկական կողմի դժգոհությունները հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս պահանջել է հայտարարություններում նշել լարվածության սրացման մեջ մեղավոր կողմին, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն խուսափում է դրանից, ինչ նպաստում է հակամարտության սրացմանը:
«Շփման գծում իրավիճակը որոշ կայունացումից հետո դարձյալ բարդացել է: Հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի զանգվածային խախտումների մասին: Իրավիճակի բարելավմանը չեն նպաստում նաև կողմերի քաղաքական հայտարարությունները: Կայքը հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը վերադարձնելու հայտարարության մասին, ինչին կտրուկ է արձագանքել Հայստանի ԱԳՆ-ն` նշելով, որ Ադրբեջանն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է միայն 100 տարի առաջ:
Բանակցային գործընթացի վերաբերյալ իր դժգոհություններն ունի նաև Արցախը: Ստեփանակերտն անարդար է համարում այն հանգամանքը, որ երկիրը դրան չի մասնակցում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ պետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին»,- գրում է թերթը: