կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-15 13:50
Արցախ

Կրակոցը զրոյացրեց Բաքվի և Երևանի գրանցած բանակցային հաջողությունները. Независимая газета

Կրակոցը զրոյացրեց Բաքվի և Երևանի գրանցած բանակցային հաջողությունները. Независимая газета

Независимая газета-ն  անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղում  Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպին: Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

 

«Թեեւ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, ադրբեջանական զինուժն անդադար կրակոցներով թույլ չի տալիս հայկական կողմին մոտենալ ուղղաթիռին: Ստեփանակերտը դիմել է Կարմիր խաչին՝ միջնորդության համար:

 

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը НГ-ի հետ զրույցում նշեց, որ ուղղաթիռը զինված չի եղել, ավելին` այդ դեպքն իրեն հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը` Մի-24-ը խոցվել է հետևից՝ «թիկունքից»:

 

Ուղղաթիռի` զինված չլինելու մասին հայկական կողմի վարկածը հաստատում է անորակ տեսանյութը, որը, հավանաբար, արվել է հեռախոսով և տեղադրվել սոցցանցերում: Եթե հենց դրանք են հիշատակված Մի-24-ի ողբերգական կործանման կադրերը, թվում է, իրոք, կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ թռչող ուղղաթիռի հետևից: Հետևաբար, մյուս վարկածը՝ ադրբեջանական դիրքերի վրա հարձակում իրականացնելու վերաբերյալ, քննադատության չի դիմանում:

 

Հայկական կողմին էլ, իհարկե, նույնպես հարցեր կան: Ինչո՞վ էր արդարացված ուղղաթիռի՝ ադրբեջանական դիրքերին այդքան մոտ լինելը: Հանձնարարվել էր թռչել չեզոք գոտո՞ւմ, թե՞ անձնակազմն, իրոք, հայտնվել էր «ադրբեջանական երկնքում», թեկուզ առանց հետին մտքի, ինչը շատ հավանական է, քանի որ որոշ տեղերում հակառակորդներին մի քանի տասնյակ մետրեր են բաժանում:

 

Այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանալ: Սակայն մեկ բան հստակ է: Ճշգրիտ հարվածը հերթական անգամ զրոյացրեց բանակցային գործընթացի արդյունքները: