կարևոր
265 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-29 09:35
Աշխարհ

Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես հաղորդվում է, նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերը։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Կատարը աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են ճգնաժամի այնպիսի հանգուցալուծմանը, որը կերաշխավորի ծովային նավագնացության ազատությունը և ճանապարհ կհարթի համապարփակ համաձայնության համար՝ ապահովելով տարածաշրջանում կայուն խաղաղություն»,- Կատարի ԱԳՆ-ն գրել է X սոցիալական ցանցում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիներն ու տարածաշրջանային վերջին զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել լարվածության թուլացմանն ուղղված գործողությունների համակարգմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության ամրապնդմանը։