Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկ զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, առաջարկել է միասին պատրաստել նախագիծ ռեյտինգային ընտրակարգը հանելու վերաբերյալ:
«Մենք պատրաստ ենք քննարկել համամասնական ընտրակարգի տարբեր մոդելներ, որոնք բացառում են այս ռեյտինգային ընտրակարգը, և մեր փորձագետներն այս փուլում կփորձեն միմյանց հետ աշխատել: Կստացվի համատեղ նախագիծ ներկայացնել, կստացվի քաղաքական կոնսենսուս, չի ստացվի` մենք մեր նախագիծը հենց հաջորդ պետաիրավականի նիստում դնելու ենք քննարկման»,- ասաց նա:
Անդրադանռալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազնովի հայտարարությանը, թե ռեյտինգային ընտրակարգը ժողովրդավարական է, Զոհրաբյանն ասաց. «Բնականաբար, նրանք պետք է կողմ լինեն: Ես կարող եմ մի էքսպերիմենտ ներկայացնել` այն քաղաքական գործիչները, ովքեր ներառված են ՀՀԿ-ի ցուցակում, եթե ունենային ռեյտինգային ցուցակով առաջադրվելու խիզախություն, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանց հետ առաջադրված որևէ խանութպան մի քանի անգամ ավելի ձայն էր հավաքելու, քանի նրանք, և եթե նրանք կարծում են, որ դա է ժողովրդավարությունը, ապա ես մեծ վերապահում ունեմ ժողովրդավարություն հասկացության` նրանց ընկալման մասին»:
Դիտարկմանը` ՀՅԴ-ն կողմ էր այս ընտրական օրենսգրքին, նա պատասխանեց, որ իրենք էլ են կողմ եղել: «Մենք ևս կողմ էինք այս ԸՕ-ին, որովհետև դա եղել է կոմպրոմիս»,- ասաց պատգամավորը:
Զոհրաբյանը հիշեցրեց, որ կառավարությունը` ի դեմս Դավիթ Հարությունյանի, հրաժարվում էր ներառել մի քանի դրույթներ` ընտրացուցակների հրապարակում, տեսանկարահանում, և իրենք էլ ստիպված համաձայնեցին այս ռեյտինգային ընտրակարգին: «Այդտեղ որևէ ողբերգություն չկա: Ցանկացած օրենք կիրարկման ժամանակ է ցույց տալիս իր դրական կամ բացասական կողմերը: Ապրիլյան ընտրությունները մեկ բան փաստեցին, որ տեղի չունեցան քաղաքական ընտրություններ, և մենք եթե ուզում ենք որ լինի քաղաքական ընտրություն, ռեյտինգային այս ընտրակարգը րոպե առաջ պետք է հանենք»,- եզրափակեց նա: